1201 դիտում
10:34 06-05-2015
Եթե մեր պետությունն ավելորդ փողեր ունի, ապա կարելի է հայտնի մարդկանց լավություն անել՝ այդ վայրերում դեսպանատուն բացել. Առավոտ
«Եթե դուք գաք հիվանդանոց և տեսնեք, որ ես վիրահատական գործիքները ձեռքիս փորձում եմ ինչ-որ մեկին վիրահատել, դուք, ենթադրում եմ, կսարսափեք և ապշահար կհարցնեք ինձ «այս ի՞նչ ես դու այստեղ անում»,- իր խմբագրականում գրել է «Առավոտ» օրաթերթը:- Առնվազն կզարմանաք, որ երաժշտական կրթությամբ լրագրողին մարդկային կյանք են վստահել: Բայց եթե դուք հաղորդագրություն կարդաք, որ ինձ նշանակել են որևէ երկրում դեսպան, ձեր զարմանքը հաստատ ավելի քիչ կլինի: Որովհետև ենթադրվում է, որ դիվանագետ լինելու համար առանձին գիտելիքներ պետք չեն: Մինչդեռ դա նույնքան յուրահատուկ ոլորտ է, որքան բժշկությունը, և նույնքան պատասխանատու: Ես դա կհամեմատեի զինվորական ծառայության հետ, որովհետև դիվանագետն, իմ կարծիքով, առանց զենքի անում է նույն գործը՝ պաշտպանում է իր երկրի անվտանգությունը:
Տեսականորեն, իհարկե, հնարավոր է, որ երաժշտին կամ ծանրամարտիկին նշանակեն Սեյշալյան կղզիներում կամ Վանուատտում Հայաստանի դեսպան: Եթե մեր պետությունն ավելորդ փողեր ունի, ապա կարելի է հայտնի մարդկանց լավություն անել՝ այդ վայրերում դեսպանատուն բացել, թող դեսպանները նստեն իրենց բունգալոներում ու նարինջ ուտեն: Հարևան Վրաստանի դեպքում, որի հետ հարաբերությունները բարդ են, բայց, հասկանալի պատճառներով, պետք է հնարավորինս բարեկամական լինեն, անհրաժեշտ է բարձրագույն մասնագիտական որակավորում ունեցող դիվանագետների թիմ» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
3149 դիտում
11:15 04-07-2019
Ինչպես կարելի է ապրել առանց ծանոթ-բարեկամին «լավություն անելու», «մաղարիչի», «ջիգյարի» և «ախպերության»․ «Առավոտ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»