211652_close_icon

Իրանը թույլ չի տա, որպեսզի միջուկային բանակցություններն ուղեկցվեն սպառնալիքներով. Ալի Խամենեի

views-count1085 դիտում article-date 14:42 06-05-2015
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ թույլ չի տա, որպեսզի միջուկային ծրագրի հարցով բանակցություններն ուղեկցվեն սպառնալիքներով, հաղորդում է Reuters-ը: «Իրանի համար անընդունելի կլինօ, եթե գերտերությունների հետ բանակցություններն անցնեն սպառնալիքներով: մեր ազգը դա չի ընդունի: Ռազմական որևէ սպառնալիք չի օգնի բանակցություններին»,-ընդգծել է Խամենեին: Հիշեցնենք, որ բանակցությունների հաջորդ փուլը Իրանի և Եվրամիության պատվիրակությունների միջև մեկնարկելու է մայիսի 12-ին՝ Վիեննայում, իսկ մայիսի 15-ին նրանց կմիանան միջազգային «վեցյակի» անդամները՝ քաղտնօրենների մակարդակով:

Նմանատիպ նյութեր