211652_close_icon
views-count3510 դիտում article-date 15:08 06-05-2015

Ստամբուլում սկսել են քանդել հայկական մանկատունը, որտեղ մեծացել են Հրանտ Դինքը և նրա կինը

Չնայած քաղաքացիների բազմաթիվ բողոքներին, թուրքական իշխանությունների հրամանով Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Արմեն» մանկատունը սկսել են քանդել: Այդ մասին հայտնում է թուրքական evrensel կայքը: Նախօրեին մանկատան տարածք են բերվել բուլդոզերներ, որոնց միջոցով ապամոնտաժվում է ողջ շինությունը: Արդեն քանդվել են պատերը, իսկ նրա տեղում կառուցելու են շքեղ առանձնատներ: Կայքը նշում է, որ այդ մանկատանն են մեծացել Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր