211652_close_icon
views-count1239 դիտում article-date 10:01 07-05-2015

ԱԺ արտահերթ նիստում քննարկված օրինագծերից առնվազն երեքը օրենսդրության կոպիտ խախտմամբ են ներառվել օրակարգ. ՀԺ

«Այս օրերին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում բուռն քննարկվող առնվազն երեք օրինագծեր ապօրինաբար են ներառվել օրակարգ: Խնդիրն այն է որ կառավարության նիստում քննարկված և հաստատած օրակարգում այդ հարցերը ներառված չեն եղել: Ըստ ՀՀ օրենսդրության, կառավարության նախաձեռնությամբ գումարված Աժ արտահերթ նիստի օրակարգը նախ պետք է հաստատվի կառավարության նիստում: Մայիսի 5-ին մեկնարկած Աժ արտահերթ նիստի օրակարգը կառավարությունը հաստատել է իր՝ ապրիլի 30-ին տեղի ունեցած նիստում, (օրակարգի թիվ 38 հարցը): Արտագնա աշխատանքի մեկնողներին եկամտային հարկով հարկելու «Շահութահարկի մասին» օրենքում առաջարկվող աղմկահարույց օրինագծերը այդ օրը չեն ներկայացվել և դրանք ներառված չէին «Աժ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության մասին» որոշման նախագծում: Կառավարության աշխատակագմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով ապրիլի 30-ի կառավարության նիստում ներկայացրել է փաստաթուղթը, նշված նախագծերը ներառելու մասին հայտարարություն ևս չի արել: Իսկ սա նշանակում է, որ սույն օրինագծերը օրակարգում ներառելը իրականացվել է օրենսդրության կոպիտ խախտմամբ»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր