211652_close_icon
views-count2228 դիտում article-date 14:03 07-05-2015

Պեպ Գվարդիոլա. Ամեն ինչ վճռեց Մեսիի տաղանդը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Բարսելոնա»-«Բավարիա» [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/07/52007/]հանդիպումից[/url] (3:0) հետո մեկնաբանել է խաղը. «Հանդերձարանում բոլորը հիասթափված էին հանդիպման արդյունքից: Մենք չէինք ցանկանում զիջել, փորձում էինք տիրել գնդակին եւ վերահսկել հանդիպման ընթացքը: Ամեն ինչ վատ չէր ընթանում, սակայն խաղի ելքը վճռեց Մեսիի տաղանդը: Բարդ է համակերպվել 0:3 հաշվի հետ, այն չէր արտացոլում խաղի իրական պատկերը: Մենք չէինք գամվել մեր դարպասներին, որովհետեւ մրցակիցը այնքան հզոր է, որ միշտ էլ տարածություն կգտներ գոլ խփելու համար: Մենք փորձում էինք «Բարսելոնային» հեռու պահել մեր դարպասներից: Մենք ցանկանում էինք ավելի շատ գնդակին տիրել, որովհետեւ «Բարսելոնայի» դեմ պետք է կամ պաշտպանվել, կամ՝ վերահսկել խաղի ընթացքը: Ամենաճիշտը՝ մրցակցին գնդակից զրկելն էր: Գոնե երրորդ գոլը չպետք է լիներ», նշել է Գվարդիոլան:

Նմանատիպ նյութեր