211652_close_icon
views-count940 դիտում article-date 10:02 08-05-2015

Առջևում մայիսյան տոներն են, ու ՀԱԿ-ում էլի ձեռուոտ են ընկել՝ չլինի՞ թե «նեղ կրուգի» անդամներն այս անգամ էլ իրենց հետ չլինեն. Իրատես de facto

«ՀԱԿ խմբակցությունը շատ վաղուց արդեն մեկ միավոր չէ, ու դա ցցուն երևում է նրա խորհրդարանական գործունեությունից: Ասես սա քիչ է, նոր ինտրիգներ են հասունանում այս խմբակցության այն անդամների միջև, որոնք դեռևս առաջնորդվում են ընդհանուր որոշումներով: Դրա ցցուն ապացույցը երևակվեց ապրիլի 24-ին, երբ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը Ծիծեռնակաբերդ գնաց առանց ՀԱԿ-ի: Սա բավականին հիվանդագին է ընկալվել այս կուսակցությունում, եղել են բանավեճեր, սուր խոսքուզրույց, թվացյալ համաձայնության են եկել, բայց իրականում, ըստ մեր աղբյուրի, ՀԺԿ առաջնորդն այլևս ՀԱԿ-ի հետ ընդհանուր ոչինչ չի ուզում ունենալ: Իհարկե, հրապարակավ նա հերքեց փաստացի տարաձայնությունների մասին լուրերը, սակայն դա ընդամենը ձևական բնույթ է կրում: Առջևում մայիսյան տոներն են, ու ՀԱԿ-ում էլի ձեռուոտ են ընկել՝ չլինի՞ թե «նեղ կրուգի» անդամներն այս անգամ էլ իրենց հետ չլինեն»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր