211652_close_icon
views-count4153 դիտում article-date 18:00 09-05-2015

Հայրենական և Արցախյան պատերազմներով անցած 92-ամյա Մարիա տատը Բարձրաշեն գյուղում զավակների և թոռների հետ այսօր մեծ շուքով նշում է հաղթանակի օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակից 92-ամյա Մարիա Սաֆարյանը (Ֆատեեվա) բնակվում է Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում, որտեղ այս օրերին մարդաշատ էր: Այսօր՝ մայիսի 9-ին, [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նրա հարազատները նշեցին, որ ազգով են հպարտանում իրենց տատիկի անցած ուղիով: Ինչպես փոխանցեցին նրա հարազատները, Մարիա Սաֆարյանը հարգված է ամբողջ գյուղի կողմից, ամբողջ գյուղն է գնահատում նրա մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին և Արցախյան ազատամարտին, նաև ավելացրեցին, որ իրենց տատը այս օրը համարում է ոչ միայն հաղթանակի օր, այլև իր համար ծննդյան պես ուրախություն է և փոքրիկների նման այս օրվան սպասում է, ինչպես ծննդյան տարեդարձին: Հարազատները և հավաքված հյուրերը նրան այս օրը ոչ միայն շնորհակալություն են հայտնում և հպարտանում անցած ճանապարհով, այլև բարեմաղթանքներ հղում` հատկապես ցանկանալով, որ նա դեռ շատ երկար տարիներ ապրի: Տեղեկացանք նաև, որ Մարիա տատը գյուղի ամենատարեցն է, ունի մեծ ընտանիք` 4 տղա, 1 աղջիկ, 13 թոռ և 17 ծոռ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր