211652_close_icon
views-count3166 դիտում article-date 18:45 11-05-2015

Քարդաշյանի կրտսեր քույրը խանդում է Ջասթին Բիբերին

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրերից մեկը՝ մոդել Քենդալ Ջենները, իսկապես սիրում է Ջասթին Բիբերին, իսկ նա էլ ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ նախկին ընկերուհուն՝ Սելենա Գոմեսին: Չնայած նրանք վաղուց են բաժանվել եւ երկուսն էլ կյանքի ուղեկից ունեն, երգիչը շարունակում է նրա մասին մտածել: Վերջերս նա հայտարարել էր, որ Սելենան իր ոգեշնչման աղբյուրն է, իսկ Met Gala-2015-ի ժամանակ չէր կարողանում աչքը կտրել Գոմեսից: Բնականաբար, այդ պահվածքը չի կարողանում հանդուրժել Քենդալ Ջենները: Զույգի մտերիմների խոսքով՝ նա իսկապես սիրում է Բիբերին եւ ցավում այն բանի համար, որ նա մինչ օրս մտածում է Սելենայի մասին: «Իրականում Քենդելն ու Բիբերը լավ զույգ կլինեին, բայց աղջիկը ոչինչ չի կարող փոխել, քանի որ Բիբերն ապրում է իր կանոններով»,-ասել են նրանք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր