211652_close_icon

Վրաստանում այսօր մեկնարկում են վրացական և ամերիկյան զինվորականների համատեղ զորավարժությունները

views-count1358 դիտում article-date 16:22 11-05-2015
Մայիսի 11-ին Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանի ռազմական աերոդրոմում և պոլիգոնում մեկնարկում են վրացական և ամերիկյան զինվորականների համատեղ զորավարժությունները: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, Վազիանի ռազմական աերոդրոմի տարածքում այսօր կկայանա զորավարժությունների պաշտոնական բացման արարողությունը: Զորավարժություններն առաջին անգամ են անցկացվում Վրաստանում, դրանց նպատակն է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին վրացական ստորաբաժումների պատրաստվածության բարձրացումը: Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցի 600 զինվորական երկու կողմերից:

Նմանատիպ նյութեր