211652_close_icon
views-count1956 դիտում article-date 16:00 12-05-2015

Թուրքիան անմիտ գազային խաղեր է խաղում Եվրոպայի հետ. Foreign Policy

Եվրոպան հույս ուներ, որ Թուրքիան կօգնի աշխարհամասին հրաժարվել ռուսական վառելիքից, սակայն Անկարան այլ պլաններ կարող է ունենալ, գրում է Foreign Policy-ն: «Թուրքիայի անխելք գազային խաղը». այսպես է վերնագրված հոդվածը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Գազպրոմ»-ը որոշում է կայացրել «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարությունը սկսելու մասին: Թերթի փոխանցմամբ՝ կարծես թե Անկարայի համբերությունը սպառվում է ԵՄ-ն անդամակցելու հարցում: Իսկ արդյունքում արդյունքում Եվրոպայի արտաքին քաղաքական առաջնայնությունները պաշտպանելու Թուրքիայի ցանկությունը թուլանում է։ Ինչ վերաբերում է «Թուրքական հոսք»-ին, ապա այդ նախագիծը կարող է Կրեմլին քաջություն տալ, չափազանց կարևոր դաշինքը դնել վտանգի տակ, որի վրա Արևմուտքը տասնամյակներ շարունակ է աշխատել, և շրջել ողջ եվրասիական էներգետիկ անվտանգության լանդշաֆտը: «Այլ խոսքերով ասած՝ Թուրքիան կդառնա միջնորդ եվրոպական էներգասպառողների համար, և դա կդառնա առանցքային տարր՝ Եվրոպայում Մոսկվայի դիրքերը պահպանելու հարցում: Եվրոպայի հետ Թուրքիայի խաղերը քաղաքականության կտրուկ փոփոխություններ չեն, սակայն միևնույն ժամանակ դրանք դիսոնանս են առաջացնում»,-ընդգծում է թերթը և հավելում, որ «Թուրքական հոսք»-ը կարող է դիտարկվել որպես կուլմինացիոն կետ, և դա Ռուսաստանի համար շատ հարմար պահի կլինի, քանի որ Մոսկվան գրեթե 10 տարի ուղիներ է փնտրել Եվրոպայից իր էներգետիկ կախվածությունը պահպանելու համար:

Նմանատիպ նյութեր