211652_close_icon
views-count1307 դիտում article-date 17:38 12-05-2015

Նոյերը և Տիագո Ալկանտարան կարող են բաց թողնել «Բարսելոնայի» հետ հանդիպումը

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը և կիսապաշտպան Տիագո Ալկանտարան չեն մասնակցել թիմի վերջին մարզմանը՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Բարսելոնայի» հետ պատասխան խաղից առաջ: Ինչպես հաղորդել է գերմանական «Bild»-ը, երկու ֆուտբոլիստներն էլ անհատական մարզումներ են անցկացրել մարզադահլիճում: Թե ինչու են Նոյերն ու Տիագոն բաց թողել թիմի մարզումը, «Բավարիայի» մարզչական շտաբում չեն մեկնաբանում: Կա հավանականություն, որ այս երկուսը չեն մասնակցի հանդիպմանը: Հիշեցնենք, որ այսօր կայանալիք խաղում «Բավարիային» չեն օգնի Արիեն Ռոբենը, Ֆրանկ Ռիբերին, Դավիդ Ալաբան և Հոլգեր Բադշտուբերը: «Բավարիա»-«Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Նմանատիպ նյութեր