211652_close_icon
views-count2061 դիտում article-date 10:33 15-05-2015

ՀՅԴ-ն վերջապես կմտնի կոալիցիա ու կստանա 3 նախարարի, երկու մարզպետի և չորսից հինգ փոխնախարարների աթոռները. Իրատես de facto

«Ասում են, թե առաջիկայում ՀՅԴ-ն վերջապես կմտնի կոալիցիա ու կսկսի պայքարել «հանուն հայրենիքի», այն է՝ սահմանադրական փոփոխությունների: ՀՅԴ-ն կվերցնի սոցապնախարարի պորտֆելը, որը կտա Արծվիկ Մինասյանին, շատ է ցանկանում, աչքը չի կտրում Արմեն Աշոտյանի պորտֆելից, սակայն, ըստ մեր աղբյուրների, չեն տա այն ՀՅԴ-ին, քանզի Արմեն Աշոտյանը «բուռն», այդ թվում՝ բոլոնյան բարեփոխումներ է սկսել ոլորտում, որն էլ համարվում է ոչ միայն նրա հաղթաթուղթը, այլև գործունեության «թագն ու պսակը»: ՀՅԴ-ին Աշոտյանի նախարարության փոխարեն կտան քաղաքաշինության և, ըստ ամենայնի, Հրանուշ Հակոբյանի սփյուռքի նախարարի պորտֆելները, երկու մարզպետի և չորսից հինգ փոխնախարարների աթոռները»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր