12809 դիտում
10:32 16-05-2015
Վերնախավում բուռն քննարկվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության և նրա հետագա ճակատագրի հարցը. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ իշխանության վերնախավում բուռն քննարկվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության և նրա հետագա ճակատագրի հարցը: Նշվում է, որ Ս. Խաչատրյանը մի քանի օր շարունակ Երևանում իշխանության ամենատարբեր ներկայացուցիչների հետ քննարկել է իր «ճակատագիրը», բայց այդպես էլ ոչ մի կոնկրետ հայտարարի չգալով՝ անորոշության մեջ մեկնել է հայրենի Կապան: Մեր տեղեկություններով՝ Ս. Խաչատրյանն այս օրերին շատ անտրամադիր է ու ոչ ոքի հետ չի խոսում:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ինչ դիրքորոշում ունի Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, ու արդյոք Սյունիքի մարզպետը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի, սակայն մեզ չհաջողվեց պատասխան ստանալ: Գրավոր հարցերն ուղղեցինք ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանին, որը մինչև օրվա ավարտը այդպես էլ չպատասխանեց մեր հարցերին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
9959 դիտում
10:16 15-03-2018
Վերնախավում քննարկվում է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հարցը. «Փաստ»
9672 դիտում
10:24 15-05-2015
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին լքել է Հայաստանն օդային ճանապարհով. Ժողովուրդ
Այս բաժնից
559 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
796 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2128 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ