211652_close_icon
views-count990 դիտում article-date 19:33 16-05-2015

Արաբական երկրները ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ պատրաստ են ոչնչացումից պաշտպանել Մերձավոր Արևելքի պատմամշակութային ժառանգությունը

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Արաբական երկրները ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) հետ համատեղ պատրաստ են պաշտպանել Մերձավոր Արևելքի պատմամշակութային ժառանգությունը ոչնչացումից։ Այդ մասին հայտարարվել է հնագույն հուշարձանների պահպանության հարցով միջազգային գիտաժողովի արդյունքներով։ Կահիրեի հռչակագրում, որը ստորագրել են Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Իրաքը, Հորդանանը, Քուվեյթը, Լիբանանը, Լիբիան, Սուդանը և Օմանը, նշվում է, որ երկրները պայմանավորվել են «զարգացնել համագործակցությունը՝ մշակութային արժեքների անօրինական շրջանառությանը և ոչնչացմանը հակազդելու նպատակով»։ Նշվում է, որ տարածաշրջանի երկրների առանձնակի մտահոգությունն են առաջացնում ծայրահեղականների գործողությունները, որոնց արդյունքում ոչնչացվում են պատմության հուշարձանները:

Նմանատիպ նյութեր