211652_close_icon
views-count12068 դիտում article-date 13:51 16-05-2015

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, ճաղերից այն կողմ իրեն «մոլոդոյ» զգացել է, թե ոչ, ինչ հայտնի դեմքերի հետ է նստել, որ տղայական արարքի արդյունքում է հայտնվել ազատության մեջ եւ ավելին

Իրականում ինչպե՞ս կարող է իրեն զգալ մեկը, ով գտնվում է մի տան մեջ, որտեղ ներսից դուռը բացելու համար բռնակ, բանալի չկա: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը, ով վերջերս է ազատվել կալանավայրից: Վերջինս անկեղծորեն կիսվեց իր հետաքրքիր հուշերով, որոնք ներկայացնում ենք ստորեւ. [b]-Պարոն Հակոբյան, ուրախ եմ, որ ազատության մեջ եք: Եվ կցանկանայի, որ մեր ընթերցողների հետ կիսվեք ճաղերից այն կողմ անցկացված հիշողություններով: Ասում են՝ այնտեղ կյանքը կանգ է առնում: Իրականում այդպե՞ս է: Կյանքում ամեն բան իր դրական եւ բացասական կողմերը ունի: Դուք ինքներդ Ձեզ այնտեղ ինչպե՞ս էիք զգում: [/b] -Իրականում ինչպե՞ս կարող է իրեն զգալ մեկը, ով գտնվում է մի տան մեջ, որտեղ ներսից դուռը բացելու համար բռնակ, բանալի չկա: /Ծիծաղում է/: Բայց, բնականաբար, այդ տունն էլ, ինչպես նշեցիք, դրական եւ բացասական կողմեր ունի: Դրականը այն է, որ ճաղերից այն կողմ քո ամբողջ կյանքի ճիշտն ու սխալը վերլուծում ես, իսկ կյանքը ավելի շատ կանգնում է ոչ թե նստած մարդկանց, այլ նրանց ընտանիքների համար: Նստած մարդը նստած է, իսկ ազատության մեջ մնացած հարազատները հնարավորն ու անհնարը անում են, որ նրանք իրենց միայնակ չզգան: [b]-Գաղտնիք չէ, որ հատկապես փակ վայրերում գրված եւ չգրված օրենքներ են աշխատում: Այնտեղ ինչպիսի՞ չգրված օրենքների ենթարկվեցիք, գողեր, «քերոփներ» կայի՞ն: Դուք Ձեզ այնտեղ «մալադոյ» զգո՞ւմ էիք, թե՞ ոչ: [/b] -Այսպես ասեմ՝ մեր նստած վայրը «ուստավով» վայր էր` շատ խիստ ռեժիմ էր: Այնտեղ գրված օրենքն էր աշխատում: Այնտեղ «մալադոյ» զգալու ընդգծվածություն չկար, որվհետեւ բոլորի ճակատագրերն էլ նույն էր: Ավելին՝ դժվարությունը մեկս մյուսիս դարդով էր ապրեցնում: Օրինակ, որ հիվանդ էի, ինձ այնպիսի ուշադրությամբ էին վերաբերվում, որ հարազատը այդպես չէր վերաբերվի: Ընտանիքի անդամ էինք դառնում մեկս մյուսով: Հետո էլ՝ հիմա եվրոպական չափանիշներին համապատասխան բանտեր են ցանկանում ստեղծել եւ ամեն ինչ անում են՝ դրան մոտենալու համար: [b]-Ասացիք, որ անազատության մեջ գտնվող մարդն իր ապրածը վերլուծում է: Դուք ի՞նչ ճիշտ ու սխալ հայտնաբերեցիք այնտեղ՝ Ձեր ապրած տարիների հետ կապված: [/b] -Իհարկե, շատ-շատ սխալներ հայտնաբերեցի: 53 տարեկան եմ, բայց այնտեղ հասկացա, որ պետք է այնքան շատ երեխաներ ունենայի, որ նրանց անուններն էլ մոռանայի: Հիմա 6-ն են, բայց ամենաքիչը 10-ից ավելի երեխա պետք է ունենայի: Բայց այդպես չարեցինք: Չարեցինք եւ սխալվեցինք, այնինչ, եթե այդպես լիներ, ավելի հպարտ եւ հզոր կլինեի: [b]-Պարոն Հակոբյան, հայտնի խոսքն ասում է. «Ինչքան էլ մեծ շրջապատ ունենաս, մեկ է, մթության մեջ անգամ քո ստվերն է քեզ լքում»: Մթության մեջ հայտնված մարդուն ոչ ոք չի փորձում փնտրել, միայն նրա ընտանիքը: Ուզում եմ հասկանալ՝ այդ ընթացքում Ձեր ընկերները Ձեզ միայնա՞կ թողեցին, թե՞ ոչ: [/b] -Բնականաբար, այդ առումով ընտանիքն անփոխարինելի է ու ավելի ես կապվում ու զգում նրանց կարիքը, քան նախկինում էր: Բայց, փա՛ռք Աստծո, իմ ընկերները ինձ միայնակ չթողեցին: Ինձ հետ նստած տղաներ կային: Մի սենյակում 8 հոգով էինք ապրում: Բնական է, մեկս մյուսին պատմում էինք մեր կյանքը: Նրանք պատմում էին, որ շատ ընկերներ հրաժարվել են իրենցից, մոռացել: Բայց ես ամենայն ազնվությամբ եմ ասում, այն մարդկանց հետ, ում հետ ես ընկերություն եմ արել, այդ մարդիկ մի մարդու նման անհանգստացած են եղել եւ մի մարդու նման անընդհատ գնացել են մեր տուն, հետաքրքրվել ինձանով, հետաքրքրվել, թե ինչով կարող են ինձ օգնած լինել: Ժողովրդական մի խոսք կա, ասում է՝ իմ հացի մեջ աղ չկար, որ ուրացան: Բայց ես այս դեպքում հակառակն եմ ասում` իմ հացի մեջ աղ է եղել: Այն մարդիկ, ովքեր անհանգստացած են եղել ինձանով, ես շա՜տ շնորհակալ եմ, բայց անուններ չեմ առանձնացնի, որովհետեւ շատ են, որ ինչ-որ մեկին չառանձնացնեմ: Բայց նրանց այդ քայլով ես հասկացա, որ ես իմ կյանքով ճիշտ եմ ապրել իմ ընկերների հետ: [b]-Անազատության վայրն այն տեղն է, որ սոցիալական դիրք, կարելի է ասել, փող չի ճանաչում: Այնտեղ ի՞նչ ընկերներ ձեռք բերեցիք: Քրեկան հեղինակություններից, բարձր դիրք ունեցողներից ովքե՞ր էին Ձեզ հետ նստած: Ձեզ հետ միասին կյանքը է՞լ ում էր այդ փակի տակ պահում: [/b] -Օրինակ, այնտեղ այնպիսի մարդիկ կային, որ իրենց վրա կար «իսկ»: Այսինքն` «իսկ» ունեցող մարդիկ պատրաստ էին աշխատել եւ իրենց կողմից պատճառված վնասը փոխհատուցելու դեպքում դուրս գալ: Բայց մարդիկ աշխատելու հնարավորություն չունեին: Բայց 00-ի վնաս պատճառած մարդը կարող է աշխատել, այդ գումարը փակել, կամ համաներմամբ ազատվել եւ ստիպեն, որ այդ գումարը տա: Բայց այսօր այդ ամենը չկա: Ինչ վերաբերում է նրան, թե ում հետ եմ նստել, կարելի է ասել՝ բոլոր խավերին էլ հանդիպեցի: Մարդ կա, որ դա համարում է իր տունը եւ չի պատկերացնում իր կյանքը դրսում: Եվ կան մարդիկ, որ իրենց սխալները զգացել էին եւ ձգտում էին դեպի դուրս: Հայտնի մարդկանցից «Բրիլյանտի Աշոտի» հետ էի նստած, ով ավելի շատ օֆշորային սկանդալով, Արդշինինվեստբանկի` Մալթիայի կառավարիչը, թմրանյութի համար նստածներ կային, սպանության, «ռազբոյի» համար նստածներ եւ այդպես: [b]-Ի՞նչ հետաքրքրությամբ էիք Ձեր առօրյան լցնում: [/b] -Ես հիմնականում կարդում էի եւ սցենար գրում: Կարդում էի Աստվածաշունչը: Եվ Գրիգոր Նարեկացու մասին ֆիլմ եմ ցանկանում նկարել, այդ ֆիլմի սցենարն էի գրում: Այդ ֆիլմի գաղափարը իմ մոտ այնտեղ սկսվեց: Ինքնամաքրման մասին ֆիլմ է լինելու, ինչպես նաեւ պատմվելու է, թե ինչպես են Քրիստոսին հրավիրել Հայաստան, փորձել նրան նկարել, բայց չի ստացվել: [b]-Ձեր առողջական վիճակը ինչպե՞ս է: [/b] -Դեռ բուժումներ եմ ստանում: Գերմանիայից հատուկ դեղեր են բերել. դրանցով եմ բուժվում: Ակադեմիկն ասաց՝ դեռ դեղերով բուժվեմ, եթե վիրահատության խիստ անհրաժեշտություն առաջանա, նոր կվիրահատեն: [b]-Լսել եմ նաեւ, որ Ձեր՝ Դուբայի տունն եք վաճառել այս ընթացքում: [/b] -Հա, ընդամենը Դուբայի բնակարաններից մեկն ենք վաճառել: Բայց հիմա շատ ավելի հանգիստ ենք եւ ճակատով պարզ: Շնորհակալ եմ թե՛ պետությունից, թե՛ իմ ընկերներից: [b]-Իսկ Դուք Ձեզ մեղավոր զգացի՞ք, ինչի համար, որ նստեցրել էին եւ ինչի արդյունքում ազատվեցիք: [/b] -Իհարկե, մեղավոր զգացի, քանի որ իմ հիմնարկությունների հաշվապահը սեփականատերերի հետ սխալ հաշվարկների արդյունքում վճարում չէր կատարել: Ավելին` փորձում էինք հակառակն ապացուցել: Բայց օրենքը մնում է օրենք, ճիշտն էլ ճիշտ: Համոզվեցինք դրանում եւ գումարները վճարեցինք: Մենք հանցագործ չենք, այլ տնտեսական գործունեությամբ զբաղվող մարդիկ ենք: Մենք սխալվել ենք, բայց տղամարդու պես կանգնել ենք եւ պատասխան ենք տվել մեր արարքի համար ու հայտնվել ազատության մեջ: [b]-Պարոն Հակոբյան, շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար: Եվ ցանկանում եմ, որ այսուհետ ճաղերով դռներ Ձեր առջեւ չբացվեն: Ձեր առջեւ բացվող դռները թող միշտ ազատության մեջ լինեն եւ լուսավոր: [/b] -Ես էլ եմ շնորհակալ Ձեր կայքին, որ միշտ ինձ հիշում եք եւ հետաքրքրվում՝ լինեմ անազատության, թե ազատության մեջ: Զրուցեց [b]ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]

Նմանատիպ նյութեր