9983 դիտում
15:56 16-05-2015
«Հայտնի» տաքսիստ. «Ի՞նչ օլիգարխի մարդ, ես ձեր սաղիդ ախպերն եմ, ես էս երկրի տղա եմ, իմ ճակատը պարզ է, մաքուր».aravot.am
«Ռուսերեն մի մեջբերում անեմ «աբիժնիկներ» են: Սրանք աբիժնիկ են, որ յոթ տարի մտել են ստեղ-էնտեղ, ինչ միկրաֆոն տեսել, խոսել են անկապ, իսկ ոչ մեկ բանի տեղ չի դրել, ու իրենց հարցերը չեն լուծվել»,-[url=http://www.aravot.am/2015/05/15/572118/]Aravot.am[/url]-ի հետ զրույցում, արձագանքելով անհատ տաքսիստների՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին, այսպես պատասխանեց տաքսիստ Արման Գալստյանը:
Հիշեցնենք, որ տաքսիստները մտահոգություն ունեն, որ Արման Գալստյանն օլիգարխների կողմից ներդրված մարդ է և անգամ իրենց տեղյակ չի պահել նախարար Գագիկ Բեգլարյանի հանդիպման մասին ու իրենց շահերը չի պաշտպանել, հիմա էլ չի ցանկանում իրենց հետ հանդիպել:
Արման Գալստյանը վստահեցնում է, որ իր դեմ խոսող Տիգրան Հովհաննիսյանը, Արսեն Պետրոսյանը և մյուսները վատ համբավ ունեն տաքսիստների շրջանում և հայհոյանքների շարան կհնչի նրանց հասցեին: Նրանց Արման Գալստյանը «երևույթներ» է համարում, որոնք ինչ խոսք տվել են՝ չեն կատարել: Իր մասին Արման Գալստյանն ասաց. «Ես չեմ սիրում խոսք տալ, ես սիրում եմ գործել: Հիմա սրանք այս վիճակին են, որ չեն կարողանում իրենց ձեռքը պահել իրադարձությունները, Արմանը եկավ երկու օրում հարցերը կարողանում է լուծել»: Հարցրինք՝ այդ ի՞նչ հարցեր է լուծել, ի՞նչ հարցեր է բարձրացրել Գագիկ Բեգլարյանի մոտ և ի՞նչ է նա խոստացել, քանի որ իր գործընկեր տաքսիստներին զայրացրել է այն, որ ինքը տաքսիների տարածքների, ավտոպարկերի մասին է խոսել: Արմանը պատասխանեց. «Միանշանակ այդպիսի արտահայտություն չի եղել: Նման քննարկում չի եղել: Տիգրանի հայրն է եղել ավտոկայանում դիրեկտոր, հիմա իր հոր գաղափարներով է հղկվել ու 21-րդ դարում անընդհատ հիշում է խորհրդային տարիները»:
Արման Գալստյանը վստահեցրեց, որ տաքսիստները իր հանդիպման մասին տեղյակ են եղել ու ասաց, թե «այն, ինչ հայտարարել են այսօր տաքսիստները լրագրողներին, սուտ ու կեղծիք է»: Արմանի պնդմամբ՝ նրանցից մեկը հավատացյալ է, մյուսը «ավտոյի դալալ», մյուսին անվանում է «սարիթաղցի ճիճու». «Հրապարակը փակել է Արման Գալստյանը մեկ մենակ երկու ժամվա մեջ: Այդ ժամանակ չեմ ճանաչել Պետրոսյան Արսենին, սարի թաղցի ճիճու երևույթին, որ գողի փոշի էր նստել վրան, ստից կուրաժիտ էր լինում, ինքն ու Տիգրանն էլ ավտոյի դալալ են, ավտո են ծախում:
Ամբողջական հոդվածը՝ [url=http://www.aravot.am/2015/05/15/572118/]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
2147 դիտում
16:52 19-08-2014
Նարնջագույն ճակատը՝ «Բազե-2014»-ում ամենաինտելեկտուալ ճակատը. ֆոտոշարք
1857 դիտում
11:53 10-10-2014
«Մաքուր քաղաք», «Մաքուր բնություն», «Մաքուր ճանապարհներ» հոլովակները` ընդդեմ բնության աղտոտման. տեսանյութեր
3607 դիտում
13:34 17-03-2016
Նիկոլ Փաշինյանը մեր ախպերն ա, մեր հետ ա ինքը. Սամվել Ալեքսանյան
Այս բաժնից
556 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
691 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
970 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ