211652_close_icon
views-count10160 դիտում article-date 22:12 16-05-2015

«Թանգարանների գիշեր»-ը մարդկանց հոսքը Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարան չի դադարում, իսկ դպրոցի աշակերտները միջոցառում էին կազմակերպել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 16-ին, Հայաստանում և Արցախում անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որն ամեն տարի իրականացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ: Միջոցառման շրջանակներում չի դադարում մարդկանց հոսքը Երևանի Նոր-Նորքի Նանսենի անվան փողոցին և զբոսայգուն հարող տարածքում գտնվող Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարան: Բոլորն այցելում են և ծանոթանում մեծն նորվեգացու մարդասիրական գործունեությանը: Այցելողների թվում էին Երևանի թիվ 106, 164, 166, 186 դպրոցների աշակերտներն, ինչպես նաև Ֆ. Նանսենի անվան թիվ 150 դպրոցի աշակերտները, ովքեր միջոցառում էին կազմակերպել և ներկայացրեցին Ֆ. Նանսենի կողմից հայ ժողովրդի համար արված ողջ մարդասիրական գործունեությունը: Միջոցառմանը ներկա էին նաև թանգարանի տնօրեն Ֆելիքս Բախչինյանը և թիվ 150 դպրոցի տնօրեն Մանյա Հայրապետյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր