211652_close_icon
views-count657 դիտում article-date 12:24 18-05-2015

Մեխիկոյում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խոշոր մշակութային միջոցառումներ

Մայիսի 14-ին Մեխիկոյի աշխարհահռչակ «Նեսահուալկոյոտլ» համերգասրահում կայացավ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի պատմության մեջ առաջին ելույթը Մեքսիկայում, որը կոլեկտիվի համաշխարհային հյուրախաղերի վերջին հանգրվանը դարձավ: Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ Ազգային նվագախումբը մեքսիկացի հանդիսատեսին ներկայացավ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» սյուիտի, Սեն Սանսի թավջութակի կոնցերտի և Չայկովսկու 6-րդ սիմֆոնիայի կատարումներով: Համերգին ներկա էին Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, Մեքսիկայում հավատարմագրված մի շարք դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ: Մայիսի 16-ին և 17-ին նույն սրահում կայացան 100-րդ տարելիցին նվիրված ևս երկու համերգ` ամերիկահայ հանրահայտ դաշնակահար Դորա Սերվիարյանի և Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանի (UNAM) ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Լեգենդար դաշնակահարի և երիտասարդ նվագախմբի համագործակցության արդյունքում ստեղծված Արամ Խաչատրյանի դաշնամուրային համերգի յուրովի մեկնաբանությունը հանդիսատեսի կողմից ջերմ ընդունելության արժանացավ: Մայիսի 14-ին Մեքսիկայի խոշորագույն` Ազգային ինքնավար համալսարանում բացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծավալուն ցուցահանդես, որը հանդիսատեսին լուսանկարների միջոցով ներկայացրեց Ցեղասպանությունից փրկված տասնյակ հայ ընտանիքների ճակատագրերը, որոնք ապաստան են գտել Մեքսիկայում: Նույն օրերին Մեքսիկայի Ազգային կինոդարանում և երկրի Ազգային կոնսերվատորիայում ցացադրվեց Հոլիվուդի կինոփառատոնի դափնեկիր, հանրահայտ վավերագրագետ Փիթեր Ռոզենի «Խաչատրյան» վավերագրական կինոնկարը: Ուսանողների, երկաժշտասերների և երաժիշտների լայն լսարանի առջև կայացած ցուցադրությունից հետո ֆիլմի համահեղինակներ Ահարոն և Ռոբերտ Կյունը և Դորա Սերվիարյանը պատմեցին ֆիլմի ստեղծման ճանապարհի մասին և պատասխանեցին ներկաների հարցերին: Միջոցառումները տեղի ունեցան Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանի և Մեքսիկայում ՀՀ դեսպանության համագործակցության շնորհիվ ու լայնորեն լուսաբանվեցին մեքսիկական մամուլում: [img]/ups/images/0649470001431936419921133.jpg[/img]

Նմանատիպ նյութեր