211652_close_icon
views-count701 դիտում article-date 18:23 18-05-2015

Միջերկրական ծովում միգրանտների անօրինական փոխադրումների դեմ պայքարի ծովային օպերացիան ԵՄ ուշադրության կենտրոնում է լինելու

Մայիսի 18-ին ԵՄ արտաքին գործերով և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, ժամանելով Բրյուսել՝ ԵՄ Խորհրդի նիստին, հայտարարել է, որ ԵՄ պաշտպանութան և արտաքին գործերի նախարարների հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում լինելու է Միջերկրական ծովում միգրանտների անօրինական փոխադրումների դեմ պայքարի ծովային օպերացիան: Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, նա նաև նշել է, որ տվյալ օպերացիայի իրականացման ընթացքում, որը լինելու անօրինական միգրացիայի դեմ պայքարի միայն մի մասը, գերակայությունը մնալու է մարդկային կյանքների փրկությունը:

Նմանատիպ նյութեր