532 դիտում
15:40 19-05-2015
Հանդիպում սիրիահայ աշակերտների և նրանց ծնողների հետ
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հերթական հանդիպման էր հրավիրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում սովորող սիրիահայ աշակերտներին ու նրանց ծնողներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների ուսուցման, ինչպես նաև շրջապատի հետ հաղորդակցության, սոցիալական ներընդգրկման և ընդհանուր դաստիարակությանն առնչվող այլ հարցեր։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը կարևորել է հատկապես ավարտական դասարաններում սովորող սիրիահայ աշակերտների մասնագիտական կողմնորոշման և ուսումը Երևանի որևէ բարձրագույն կրթական հաստատությունում շարունակելու հարցը։
Հանրակրթության վարչության պետի առաջարկությամբ՝ հաջորդ հանդիպումը կլինի դպրոցական քննաշրջանից հետո։
Նմանատիպ նյութեր
2772 դիտում
12:06 10-09-2020
Հետազոտվում են տարրական դպրոցի ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների հոգեբանական խնդիրները
1246 դիտում
13:24 11-04-2014
Ճանաչողական շրջայցեր՝ երևանաբնակ սիրիահայ աշակերտների համար. ֆոտոշարք
Այս բաժնից
1018 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1366 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1180 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան