1587 դիտում
17:47 19-05-2015
Պորտուգալիայի հավաքականը Հայաստանի հետ հանդիպմանը կնախապատրաստվի Թբիլիսիում
Պորտուգալիայի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը նախապատրաստվելու է Թբիլիսիում: Պորտուգալացիները նախապատրաստական փուլն անցկացնելու են Թբիլիսիի՝ Մեսխիի անվան մարզադաշտում: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զվիադ Սիչինավան:
Սիչինավան հայտնել է, որ պորտուգալացիները Վրաստանի մայրաքաղաքում չորս օր կանցկացնեն:
«Մենք դեռ մարտին գիտեինք, որ Պորտուգալիայի հավաքականը Հայաստանի հետ հանդիպմանը նախապատրաստվելու և մարզումներ են անցկացնելու Վրաստանում: Բավական մեծ տեխնիական խումբ եկավ, նրանք զննեցին մարզադաշտի, հյուրանոցի վիճակը, ամեն ինչից գոհ մնացին: Առաջին մարզումը տեղի կունենա հունիսի 8-ին, իսկ 13-ին նրանք կմեկնեն Երևան», հայտնել է Սիչինավան:
Նշենք, որ Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա հունիսի 13-ին՝ Երևանում: Պորտուգալացիները առայժմ խմբի առաջատարն են, իսկ Հայաստանի հավաքականը մեկ միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Նմանատիպ նյութեր
1383 դիտում
16:10 09-07-2015
«Փյունիկը» Չեմպիոնների լիգայում «Մոլդեի» հետ առաջին հանդիպմանը կնախապատրաստվի Ստամբուլում
1491 դիտում
14:35 05-06-2015
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց նախապատրաստվել Պորտուգալիայի հետ հանդիպմանը
Այս բաժնից
1726 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1420 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1225 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին