211652_close_icon
views-count1876 դիտում article-date 20:04 19-05-2015

Գերմանական դատախազությունը կարճել է Մարկո Ռոյսին վնասվածք հասցրած ֆուտբոլիստի դեմ հարուցված գործը

Գերմանական դատախազությունը կարճել է Դրեզդենի «Դինամոյի» ֆուտբոլիստ Դենիս Էրդմանի դեմ հարուցված գործը: Նշենք, որ 2014թ. մարտին, Գերմանիայի Գավաթի համար խաղում Էրդմանը հարվածել էր Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսի ոտքին և վնասվածք հասցրել: Գերմանական ոստիկանությունը հետաքննություն էր սկսել, քանի որ այդ հարվածը որակել էր միտումնավոր, որը նպատակ է ունեցել մրցակցի առողջությանը վնաս հասցնել: Ոստիկանության պատրաստած զեկույցում նշված է, որ կանոնների խախտումը չի կրել մարզական բնույթ և կատարվել է Ռոյսին շարքից հանելու և մրցաշարից դուրս թողնելու նպատակով: Սակայն այժմ դատախազությունը գործը կարճել է, քանի որ Մարկո Ռոյսը հրաժարվել է մեղադրանք ներկայացնել Էրդմանի դեմ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր