211652_close_icon
views-count2487 դիտում article-date 15:24 20-05-2015

Լոգարանի դուռն ուժգին փակելու համար Երեւանում 29-ամյա Ալեքսանդրան ծեծի է ենթարկել խորթ տատուն եւ նրա դստերը

29 Ալեքսանդրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակարանում կենցաղային հարցերի՝ լոգարանի դուռը ուժգին փակելու շուրջ վիճաբանության մեջ է մտել նույն տան բնակիչներ, իր խորթ տատիկի՝ Շողիկ Հակոբյանի և վերջինիս դստեր՝ Սուսաննա Գրիգորյանի հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստրոագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր