211652_close_icon
views-count1701 դիտում article-date 23:59 20-05-2015

Աճուրդում 268 հազար դոլարով վաճառվել է ռոք-ն-ռոլի արքա Էլվիս Փրեսլիի ավտոբուսը

Նյու Յորքում կազմակերպված «Julien’s Auctions» աճուրդում 268 հազար դոլարով վաճառվել է ռոք-ն-ռոլի արքա Էլվիս Փրեսլիի ավտոբուսը, որը նա ձեռք է բերել 1976 թ.՝ իր խմբի համար: Ընդհանուր առմամբ, աճուրդի է հանվել Էլվիս Փրեսլիի հետ կապված մոտ 200 առարկա: Իսկ վաճառված ավտոբուսը նախատեսված է 12 մարդու համար, ունի ինը քնելու տեղ: Մեքենայում կա նաև օդորակիչ, սառնարան, միկրոալիքային վառարան և բարձրախոսներ:

Նմանատիպ նյութեր