12703 դիտում
01:03 21-05-2015
Շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ բախվել են Mitsubishi-ն, Opel-ը և 24-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ, Երևանի բնակիչ 56-ամյա Սամվել Մկրտչյանն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի 19 QQ 787 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս բախվել է կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ 26-ամյա Օլեքսանդր Լիտվինին պատկանող Opel մակնիշի 33 SP 235 համարանիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով բախվել է կայանված վիճակում գտնվող 56-ամյա Գրիգորի Բանուչյանի կողմից շահագործվող ГАЗ 24 մակնիշի 62 LU 489 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդ Ս. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Նարեկ Մենդիլակյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+