211652_close_icon
views-count1227 դիտում article-date 16:01 21-05-2015

Դեսպան Աննա Աղաջանյանը Ջակարտայում մասնակցել է «Կին ղեկավարներ. հանդիպում կին դեսպանների հետ» թեմայով քննարկմանը

Մայիսի 19-ին ԱՍԵԱՆ-ում ԱՄՆ ներկայացուցչության հրավերով Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը մասնակցեց «Կին ղեկավարներ. հանդիպում կին դեսպանների հետ» թեմայով քննարկմանը, որին հրավիրված էին նաև ԱՍԵԱՆ-ում Ֆիլիպինների և Նոր Զելանդիայի առաքելությունների ղեկավարները և Ինդոնեզիայում ԱՄՆ փոխդեսպանը: Քննարկումը վարում էի ԱՍԵԱՆ-ում ԱՄՆ դեսպան Նինա Հաչիգյանը: Միջացառման նպատակն էր ԱՍԵԱՆ անդամ պետութունները ներկայացնող երիտասարդ կանանց ներկայանցել յուրաքանչյուր երկրում կանանց վիճակը, քննարկել առկա խնդիրներն ու դժվարությունները, փոխանակել դրական փորձը: Իր ներածական խոսքում դեսպան Աղաջանյանը, քննարկումը վարողի խնդրանքով, ներկայացրեց հայ կանանց առաջադիմության և մասնագիտական զարգացման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձավ երիտասարդ մասնագետ կանանց առջև կանգնած խնդիրներին և դրանք հաղթահարելու ուղիներին: Ելույթներից հետո բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին:

Նմանատիպ նյութեր