10034 դիտում
15:50 21-05-2015
Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` նախարար Սեյրան Օհանյանի անվան շուրջ ծավալված աղմուկի մասին
Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառել է.
«Ուշի ուշով հետևում եմ Ֆեյսբուքում Սեյրան Օհանյանի անվան ու անձնական կյանքի շուրջ ծավալված ու օրըստօրե ահագնացող վայնասունին: Հասկանում եմ, որ արձագանքիս արդյունքում նման մի վայրահաչոց էլ կարող է շրջվել իմ ու ընտանիքիս հասցեին, քանզի պատվերով իրենց ժանտահոտ բերանները բացող վարձկանների ցինիզմն ու լկտիությունը սահման չի ճանաչում:
Եթե ես հիմա խոսեմ Սեյրան Օհանյանի մարդկային ու մասնագիտական արժանիքների մասին, խոսքս կարող է որպես կողմնակալ ներկայացվել, քանի որ աշխատում եմ ՊՆ համակարգում: Բայց և չեմ կարող լռել այս աղաղակող անբարոյականության դեմ. ինչպես կարող է տարրական ամոթ ունեցող մարդը իր ճղճիմ նպատակների համար ծաղրի առարկա դարձնել հայրենիքի պաշտպանության սուրբ գործի համար մարդու մարմնի հատվածը կորցրած լինելու փաստը: Միթե այդ մտոք կաղ, հոգով թշվառները չեն հասկանում, որ դա ոչ թե ծաղրի, այլ հպարտության փաստ է: ՈՒ այս խոսքս ուղղված է ոչ թե Ալիս Խեչոյան անվան տակ ծպտված անսեռ ու անազգ այդ արարածին, այլ նրա պատվիրատուներին»:
Նմանատիպ նյութեր
59172 դիտում
02:00 01-02-2018
Վազգեն Սարգսյանի եղբայրը հրապարակել է Արմեն Սարգսյանի նամակը Սպարապետ Վազգեն Սարգսյանին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
12383 դիտում
14:37 25-02-2015
Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը ճիշտ է. մեզ Անդրանիկներ, Վազգեններ ու Մոնթեներ են պետք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
559 դիտում
14:52 30-12-2024
Տավուշից մինչև Սյունիք այցելել էինք մեր երկիրը պաշտպանող զինծառայողներին․ Գեղամ Մանուկյան
667 դիտում
14:37 30-12-2024
Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար վնասը
574 դիտում
14:07 30-12-2024
Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողություն