211652_close_icon

Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ կոնվենցիայի կոմիտեի անդամ

views-count892 դիտում article-date 19:43 21-05-2015
Մայիսի 18-ից 20-ը Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացավ Մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության իրավունքի փոխանցման արգելմանը և կանխմանն ուղղված միջոցառումների մասին 1970թ. կոնվենցիայի անդամ պետությունների հանդիպումը: Հանդիպման շրջանակներում մայիսի 20-ին կայացան 1970թ. Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամների ընտրությունները: Քվեարկության արդյունքում Հայաստանը դարձավ կոմիտեի անդամ` 4 տարի ժամկետով:

Նմանատիպ նյութեր