211652_close_icon
views-count1270 դիտում article-date 12:58 22-05-2015

Քննարկվել են Արցախի մայր բուհի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև համագործակցությունն ընդլայնելու հարցեր

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին: Հանդիպմանը քննարկվել են կրթական ոլորտի բարեփոխումներին, Արցախի մայր բուհի և ՀԱՊՀ միջև առկա համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել հանրապետության տնտեսության զարգացման համար պահանջարկ ներկայացնող մասնագետների՝ ինժեներական կադրերի պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ: Ա. Հարությունյանը բարձր է գնահատել ՀԱՊՀ մասնակցությունն Արցախի կենսագործունեության տարբեր ոլորտներում: Հ. Թոքմաջյանն իր հերթին տեղեկացրել է, որ շարունակվելու է համալսարանի կողմից Արցախի հանրակրթական դպրոցները համակարգիչներով համալրելու ծրագիրը:

Նմանատիպ նյութեր