1381 դիտում
16:23 22-05-2015
ՀՀ քաղաքացին փորձել է Վրաստանից ապօրինի ճանապարհով 122 հազար դոլար արժողության ոսկի և արծաթ դուրս բերել
Վրաց-թուրքական «Սարպի» սահմանային անցակետի աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի Հանրապետության մի քաղաքացու, ով փորձել է իր ավտոմեքենայով անօրինական ճանապարհով 4 կգ ոսկյա զարդեր և 50 կգ-ից ավելի արծաթյա ձուլակտորներ դուրս բերել Վրաստանից: Այս մասին հայտնում է NewsGeorgia-ն:
Թանկարժեք զարդերը և ձուլակտորները նա թաքցրել է իր ավտոմեքենայի դիմացի աջ և ձախ թևերում պատրաստված գաղտնարանում, իսկ մի մասը՝ իր կոստյումի գրպանում:
Առգրավվածի ընդհանուր արժեքը կազմում է 274,394 լարի (շուրջ $122,000): Գործը քննում է Վրաստանի Ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
2618 դիտում
22:23 18-04-2015
Ոսկի, արծաթ և բրոնզ՝ սամբոյի Եվրոպայի առաջնությունում
3541 դիտում
10:15 30-03-2016
Պետական գանձարանում կա 64,4 կգ ոսկի, 1477 կգ արծաթ և կես կգ պլատին. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
2797 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3952 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին