912 դիտում
21:26 22-05-2015
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի ֆիզիկամաթեմատիկական վարժարան
Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի առաջարկով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նահանգապետի ուղեկցությամբ այցելել է Սանկտ Պետերբուրգի ֆիզիկամաթեմատիկական վարժարան, ծանոթացել տեղում կազմակերպվող ուսումնական գործընթացին:
Երևանի քաղաքապետին ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետին ներկայացնելով կրթօջախի գործունեությունը` պատասխանատուները նշել են, որ ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող վարժարանն իր կարևոր դերն ունի մատաղ սերնդի կրթության ու դաստիարակման գործում:
Վարժարանում առկա մասնագիտացված դասարաններն ու լաբորատորիաները հնարավորություն են տալիս էլ ավելի խոր ուսումնասիրել ճշգրիտ գիտությունների այս երկու ճյուղերը: Վարժարան կատարած այցի ավարտին Սանկտ Պետերբուրգի նահանգապետը տեղեկացրել է Երևանի քաղաքապետին, որ կրթօջախում ուսանող հարյուրավոր պատանիների շարքում է նաև հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծոռնուհին:
Նմանատիպ նյութեր
875 դիտում
22:35 22-05-2015
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի գրքերի միջազգային սրահ
1822 դիտում
13:05 07-11-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի թիվ 35 դպրոց. ֆոտոռեպորտաժ
4384 դիտում
22:00 08-09-2017
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի «Տաղանդների ակադեմիա»
Այս բաժնից
739 դիտում
15:37 22-10-2024
Օծվել են Սասունիկի Սուրբ Խաչ եկեղեցու 72 քարե խաչերը. տեսանյութ
472 դիտում
15:05 22-10-2024
Մեզ համար առաջնահերթություն է Երևանում կանաչ և բուսածածկ տարածքների ընդլայնումը. Ավինյան