ԱՄՆ Սենատը հաստատել է նախագահի լիազորություններն ընդլայնող օրինագիծը
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օրինագիծը, որը նախատեսում է երկրի նախագահի լիազորությունների ընդլայնում միջազգային առևտրային համաձայնագրերի ոլորտում, հաղորդում է Ria Novosti-ն:
Օրինագծին կողմ է քվեարկել 62 սենատոր, դեմ՝ 37: Սենատի կողմից փաստաթղթի ընդունումը սպասելի էր, ավելի բարդ խնդիր է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում նրա ընդունումը:
Ենթադրվում է, որ եթե օրինագիծն ընդունվի նաև Ներկայացուցիչների պալատի կողմից, ապա այն առաջին հերթին կկիրառվի Տրանս-Խաղաղօվկիանոսյան գործընկերության համաձայնագրի ստորագրման գործընթացում:
Օբամայի խոսքով՝ օրենսդրական այս նախաձեռնությունը թույլ կտա ընդլայնել միջին խավի հնարավորությունները, կստեղծի նրոր հնարավորություններ ամերիկացի աշխատավորների համար, թույլ կտա հաստատել համաշխարհային առևտրի կանոններ, որոնք շահավետ կլինեն ամերիկյան բիզնեսի համար: