211652_close_icon

ԱՄՆ մի շարք նահանգներում հորդառատ անձրևներին հետևած հեղեղումների հետևանքով մոտ 2.000 բնակիչ ստիպված է եղել լքել բնակավայրը

views-count1286 դիտում article-date 20:25 25-05-2015
ԱՄՆ Միջին Արևմուտքի մի շարք նահանգներում հորդառատ անձրևներին հետևած հեղեղումների հետևանքով երկու մարդ է մահացել, մոտ 2.000 բնակիչ ստիպված է եղել լքել բնակավայրը: Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, տեղումների ռեկորդային ծավալները հեղեղումների ու տոռնադոյի պատճառ են դարձել: Տեղի իշխանությունները ստիպված են եղել պարետային ժամ հայտարարել: Աղետի շրջանների բնակիչները նախազգուշացվել են, որ անձրևները կարող են նոր հեղեղումներ առաջացնել:

Նմանատիպ նյութեր