1052 դիտում
19:47 25-05-2015
Իշխան Զաքարյանն ընդունել է Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմկոմիտեի անդամներին
Մայիսի 25-ին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն ընդունեց Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմկոմիտեի որոշ անդամների: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը և Արագած Ախոյանը, Ռոլանդ Շառոյանը, Հարություն Յավրյանը, Էդիկ Մինասյանը և Մերուժան Տեր Գուլանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի վառման արարողության հետ կապված ընթացիկ հարցեր: Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի վառման պաշտոնական արարողությունը լինելու է հատուկ տոնակատարություն: Քանի որ խաղերը անցկացվոմ են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում , ջահի վառման արարողությունը կրելու է խորհրդանշական բնույթ: Այդ աշխատանքները համակարգում է կազմկոմիտեի անդամ Խոսրով Հարությունյանը: Նա մանրամասն ներկայացրեց ջահի վառման և տեղափոխման աշխատանքների ընթացքի մասին:
Մինչև խաղերի մեկնարկը համահայկական խաղերի ջահը կանցնի Հայաստանի մարզերով ու Սփյուռքի գաղթօջախներով: Խաղերի օրը՝ օգոստոսի 2-ին, այն կմտնի Հրազդան մարզադաշտ և կազդարարի Համահայկական ամառային 6-րդ խաղերի սկիզբը:
Քննարկվեցին նաև կազմակերպչական այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
1539 դիտում
19:45 17-06-2015
Նախագահը հրավիրել է խորհրդակցություն՝ Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմկոմիտեի անդամների մասնակցությամբ
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան