1740 դիտում
11:26 26-05-2015
Թուրքիայում կրակ են բացել Էրդողանի նախընտրական շտաբի ավտոբուսի վրա. տեսանյութ
Թուրքիայի Բաթման նահանգում երեկ զինված հարձակում է տեղի ունեցել այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախընտրական շտաբին պատկանող ավտոբուսի վրա, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Տեղեկությունների համաձայն՝ անհայտ անձինք կրակ են բացել հրազենից, իսկ հետո հեռացել տվյալ վայրից: Դեպքից տուժածներ չկան, իսկ իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել այդ կապակցությամբ:
Հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ: Պայքարի մեջ են մտնելու 20 կուսակցություններ, որոնցից գլխավոր մրցակիցներ են համարվում Էրդողանի ղեկավարած կուսակցությունը, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական, Ազգային շարժում և քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունները: Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 53,765 մարդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3547 դիտում
13:12 24-03-2015
Անհայտ անձինք կրակ են բացել Էրդողանի նախընտրական շտաբի վրա. տեսանյութ
2868 դիտում
18:28 12-05-2017
Մեր ենթաշտաբերը տեղերում նախընտրական գումար չեն առաջարկում, չեն բաժանում. ՀՀԿ նախընտրական շտաբի հայտարարություն
Այս բաժնից
475 դիտում
11:10 19-10-2024
Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան
670 դիտում
10:53 19-10-2024
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ
604 դիտում
23:00 18-10-2024
Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ