4147 դիտում
14:16 26-05-2015
23-ամյա երիտասարդը դպրոցի բակում սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել անչափահասների նկատմամբ, որոնցից մեկն էլ հոգեկան խնդիրներ է ունեցել
23-ամյա Ռազմիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեությամբ` զրուցելու պատրվակով, Երևան քաղաքի Մուրացանի անվան թիվ 18-րդ միջնակարգ դպրոցի բակ է տարել իր համար ակնհայտ 14 տարին չլրացած Ն. Ա.-ին և օգտվելով վերջինիս անօգնական վիճակից` սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:
Դրանից հետո, օգտվելով նույն բակ գնացած, իր համար ակնհայտ 14 տարին չլրացած Ռ. Կ.-ի մտավոր և հոգեկան զարգացման մակարդակից, այսինքն` Ռ.Կ.-ի անօգնական վիճակից, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ:
Բացի այդ, մեկ այլ օր հանդիպել է Ռ. Կ.-ին և առաջարկել է իրեն օգնել վերանորոգման աշխատանքներ կատարելիս: Ռ.Կ-ը քիչ անց գնացել է նույն շենքի 9-րդ հարկում գտնվող միջանցք, որտեղ վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո Ռ.Մկրտչյանը, օգտվելով ակնհայտ 14 տարին չլրացած Ռ.Կ.-ի մտավոր և հոգեկան զարգացման մակարդակից, այսինքն` վերջինիս անօգնական վիճակից, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
847 դիտում
11:15 11-01-2025
1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. քրեական վարույթը հանձնվել է դատարան
712 դիտում
10:42 11-01-2025
Աբովյանի և Նաիրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
826 դիտում
10:15 11-01-2025
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում է փրայմերիզը