7190 դիտում
14:35 26-05-2015
Ավտովթար Աշտարակ քաղաքում. կամրջի վրա բախվել են տեղի ավագանու Mercedes-ն ու «Աշտարակ կաթ» ԲՓԸ-ի աշխատակցի «06»-ը. կա վիրավոր
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 25-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 08:15-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում՝ կամրջի վրա, բախվել են Աշտարակ քաղաքի բնակիչներ, 26-ամյա Ստյոպա Քասյանի վարած Mercedes մակնիշի 89 QQ 900 համարանիշի և 37-ամյա Ֆրիդոն Աղայանի վարած Վազ 2106 մակնիշի 35 ՏP 165 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Քասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Քասյանը Աշտարակ համայնքի ավագանու անդամ է, իսկ Ֆ. Աղայանն աշխատում է «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդ Ս. Քասյանը, ով բախվել է Ֆ. Աղայանի վարած 06-ին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+