211652_close_icon
views-count1564 դիտում article-date 21:31 27-05-2015

Մինչև 2017-ի վերջը կկայանա հանրաքվե` Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի վերաբերյալ

Մայիսի 27-ին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը՝ նոր խորհրդարանի առջև իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ մինչև 2017-ի վերջը կկայանա հանրավքե Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն՝ հղում անելով «Reuters»-ին, նշվում է, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամենածանրակշիռ պատճառը բրիտանացիների՝ իրենց երկրում ավելի շատ միգրանտներ ընդունելուն դեմ լինելն է: Թագուհին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան բանակցություններ կվարի Եվրամիությունում իր անդամակցության վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր