211652_close_icon
views-count2222 դիտում article-date 11:04 28-05-2015

Սիրիայում ԻՊ զինյալները գլխատել են Պալմիրա քաղաքի 20 խաղաղ բնակիչների

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամները գլխատել են իրենց վերահսկողության տակ գտնվող Պալմիրա քաղաքի 20 բնակիչների: Այդ մասին հայտնել է Սիրիայում Մարդու իրավունքների մոնիթորինգային կենտրոնը: Կենտրոնի տվյալներով՝ ահաբեկիչները սիրիացի բնակիչներին մեղադրել են կառավարական ուժերի հետ համագործակցելու մեջ: Նրանց գլխատել են հնագույն հռոմեական թատրոնի շենքում, որը, ինչպես և հին դամբարանը և Պալմիրա քաղաքը, օրեր առաջ զավթվել էին ահաբեկիչների կողմից:

Նմանատիպ նյութեր