211652_close_icon
views-count1046 դիտում article-date 14:05 28-05-2015

Փաստացի ամուսինը տնից 2 բարձրախոս և բջջային հեռախոս է գողացել

Մայիսի 25-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1994 թ. ծնված Ռոզիտա Ս.-ի մոր փաստացի ամուսինը` 1976 թ. ծնված Կարեն Գ.-ն, տան պատուհանը հրել-բացելով՝ գողացել է 2 բարձրախոս և բջջային հեռախոս: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 26-ին, ժամը 12.30-ին, Կարեն Գ.-ն ներկայացել է Շենգավիթի բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր