211652_close_icon
views-count1543 դիտում article-date 18:45 28-05-2015

Միշել Պլատինի. Եթե Բլատերը նորից վերընտրվի, ՈւԵՖԱ-ն կխզի հարաբերությունները ՖԻՖԱ-ի հետ

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին նշել է, թե ինչ միջոցների կդիմի, եթե Յոզեֆ Բլատերը պահպանի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը: «Եթե Բլատերը ընտրություններում հաղթի, ապա ՈւԵՖԱ-ն կհավաքվի Բեռլինում և կքննարկի իր հարաբերությունները ՖԻՖԱ-ի հետ: Անկասկած, ՈւԵՖԱ-ն կարող է խզել հարաբերությունները ՖԻՖԱ-ի հետ: Մենք քննարկում ենք բոլոր խնդիրներն ու տարբերակները: Ես բացարձակապես չեմ ցանկանում խզել մեր հարաբերությունները, սակայն կընդունենք ժողովրդավարական որոշում», հայտարարել է Պլատինին:

Նմանատիպ նյութեր