211652_close_icon
views-count943 դիտում article-date 10:07 30-05-2015

Հայաստան ուղարկվող մասնավոր ոչ առևտրային փոխանցումների կրճատման միտումը պահպանվում է. ՀԱ

«Հայաստան ուղարկվող մասնավոր ոչ առևտրային փոխանցումների կրճատման միտումը պահպանվում է,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Դրան զուգահեռ, անկման տեմպը վերջին ամիսներին աստիճանաբար նվազում է։ Դա էլ հիմք տվեց Կենտրոնական բանկին վերանայել տարեսկզբին ներկայացված կանխատեսումները։ Ակնկալելով տրանսֆերտային հոսքերի կրճատում՝ այնուհանդերձ ԿԲ-ն 5 տոկոսով նվազեցրեց անկման հավանականությունը։ Ըստ այդմ, կանխատեսելով, որ արտաքին շուկաներից ոչ առևտրային նպատակով փոխանցվող գումարները կպակասեն ոչ թե 30, այլ 25 տոկոսով։ Անշուշտ 25 տոկոս անկումը նույնպես լուրջ ցուցանիշ է։ Եթե հաշվի առնենք, որ տարեկան միայն բանկային համակարգի միջոցով ստացվող գումարները հասնում են 1,7-1,8 մլրդ դոլարի, ապա կստացվի, որ հիշյալ կանխատեսման իրականացման դեպքում դրանք կպակասեն 400-450 մլն դոլարով։ Դժվար չէ պատկերացնել, թե այդքան գումարը ինչ նշանակություն կարող էր ունենալ Հայաստանի թե՛ տնտեսության, թե՛ արժութային շուկայի, թե՛ հասարակության սոցիալական վիճակի վրա։ Այս բոլոր ոլորտներն ուղղակիորեն կապված են տրանսֆերտային հոսքերի հետ» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր