211652_close_icon
views-count16642 դիտում article-date 12:53 30-05-2015

Ում մեքենան է վարում ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ինչու է անճանաչելի համարներով վարում այն, ինչու մեր զանգից հետո որոշեց մեքենա գնել, ինչու հիմա երգեր չի լսում եւ ավելին

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին ներկա պահին Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով են սպասարկում՝ 2011թ-ի արտադրության: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը, սակայն չկարողացավ գինը նշել, քանի որ պետական մեքենա է: Նա ասաց, որ մեկ-մեկ «ֆիրմային» մեքենա վարում է, բայց դա իրենը չէ, այլ եղբորինն է եւ չցանկացավ նշել մակնիշը: Հարցին, թե ինչու անձնական մեքենա չունի, պատասխանեց. «Ձեր խաթեր վաղը կգնամ, մի հատ ֆիրմային ավտո կառնեմ, որ ասեմ, թե ինչ մակնիշի է»: Նախկին ոստիկանապետի խոսքով՝ ինքը խախտումներ չի անում, ինչի պատճառով նաեւ իր մեքենան չեն կանգնեցրել: Դիտարկմանը, թե գուցե համարանիշներից են ճանաչում, որ չեն կանգնեցնում, ասաց. «Ոչ, համարներս ընդհանրապես անճանաչելի է. ես ինքս եմ այդպես ուզում: Ոստիկանապետ եղած ժամանակ էլ ինչ մեքենա վարել եմ, հիմա չեմ վարում»: Ինչպես նաեւ նշեց, որ մեքենան իր վարորդն է վարում: Հարցին, թե ինչ երաժշտություն է լսում մեքենայի մեջ, արձագանքեց. «Հիմա համարյա չեմ լսում: Նման փուլ է: Եթե լսում էլ եմ՝ դասական: Բայց ժողովրդական երաժշտություն եմ շատ սիրում»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին մնում է նախկին ոստիկանապետին անձնական մեքենա եւ անվտանգ երթեւեկություն մաղթել:

Նմանատիպ նյութեր