211652_close_icon
views-count836 դիտում article-date 14:07 30-05-2015

Հայաստանում անցկացվում են բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ

ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` մայիսի 30-ին մեկնարկել են բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացվող բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ: Զորավարժություններին ներգրավված են նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ուժերն ու միջոցները, տարածքային ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացանք ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից:

Նմանատիպ նյութեր