211652_close_icon
views-count1604 դիտում article-date 23:32 30-05-2015

Պետդումայում մեկնաբանել են Սահակաշվիլուն Օդեսայի նահանգապետ նշանակելու փաստը

Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, Պետդումայում «Եդինայա Ռոսիա» ֆրակցիայի առաջին տեղակալ Ֆրանկ Կլինցևիչը մեկնաբանել է Սահակաշվիլուն Օդեսայի նահանգապետ նշանակելու փաստը: «Նշանակումը, եթե այդպիսին կայանա, չի կարելի գնահատել այլ կերպ, քան հնարամիտ ծաղր մարզի բնակչության մեծամասնության հանդեպ, այն օդեսացիների հանդեպ, ովքեր նախորդ տարվա մայիսի 2-ին դուրս եկան «մայդանի» դեմ բողոքելու», - հայտարարել է խորհրդարանակը: Նրա խոսքերով, նաև ահռելի նշանակություն ունի օդեսացիների և Սահակաշվիլու մենթալիտետների տարբերությունը: «Մութ անցյալով մարդը, ով իր երկրում հասցրել է կեղտոտ բիծ թողնել և լեգենդար Օդեսան՝ իսկական զուգահեռ ուղիներ են, որոնք երբեք չպետք է հատվեն», - հավելել է նա:

Նմանատիպ նյութեր