1692 դիտում
18:26 31-05-2015
Ամերիկացի լրագրողը պատրաստվում է հրապարակել Ուիթնի Հյուսթոնի մահվան մասին գրած իր գիրքը
Ինչպես տեղեկացնում է «spletnik.ru»-ն, ամերիկացի լրագրող Յեն Գալփերինը պատրաստվում է հրապարակել Ուիթնի Հյուսթոնի մահվան և Բոբի Քրիստինա Բրաունի հետ կատարված դժբախտության մասին գիրք:
«Ուիթնի և Բոբի Քրիստինա. Փառքի մահացու գինը» կենսագրական վեպում Գալփերինը մտադիր է բացահայտել երգչուհու մահվան պատճառներն ու պատմել Ուիթնիի, Բոբի Բրաունի, Բոբի Քրիստինայի և նրա խորթ եղբոր ու ընկերոջ՝ Նիք Գորդոնի խճճված հարաբերությունների մասին:
Հեղինակին հաջողվել է ներքին տեղեկություն իմանալ Բոբի Քրիստինայի հետ կատարված դժբախտ դեպքի պատճառների մասին:
Հիշեցնենք՝ հունվարի 31-ին Բոբի Քրիստինա Բրաունն անգիտակից վիճակում հայտնաբերվել է իր տանը: Բժիշկները նրան գցել են արհեստական կոմայի մեջ: Ապրիլի վերջին աղջիկը դուրս է եկել կոմայից: Սակայն, բժիշկների խոսքով, քիչ հավանական է, որ Բոբի Քրիստինան վերադառնա նորմալ կյանքի:
Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012թ. փետրվարի 11-ին՝ լոսանջելեսյան «Բևերլի Հիլզ» հյուրանոցի իր համարում: Երգչուհին 48 տարեկան էր:
Նմանատիպ նյութեր
4512 դիտում
19:42 11-02-2015
Ուիթնի Հյուսթոնի մահվան օրը նրա դստերը կանջատեն կենսաապահովման սարքից
6483 դիտում
10:29 07-03-2016
Պարզվել է Ուիթնի Հյուսթոնի աղջկա մահվան առեղծվածը
Այս բաժնից
9923 դիտում
17:28 03-12-2024
«Ամեն դժվարություն հաղթահարելի է, եթե հավատում ես ինքդ քեզ և ընդունում քեզ այնպիսին, ինչպիսին կաս». «Փաստ»
2689 դիտում
14:34 30-11-2024
Գյումրու Ամենափրկիչ եկեղեցին դեկտեմբերի 7-ին կվերաօծվի
2527 դիտում
23:23 29-11-2024
Փարիզի Աստվածամոր տաճարը մեկ շաբաթից կվերաբացվի