1290 դիտում
13:10 01-06-2015
Երեխայի հանդեպ վերաբերմունքը վերաբերմունք է հայրենիքի հանդեպ. Գալուստ Սահակյան
ԱԺ նախագահի ուղերձում ասվում է.
«Սիրելի երեխաներ եւ ծնողներ, շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Յուրաքանչյուր երեխայի մեջ մի կտոր հայրենիք կա, յուրաքանչյուր երեխայի ճակատագիր հայրենիքի ճակատագրի մի մասնիկն է, ուստիեւ երեխայի հանդեպ վերաբերմունքը վերաբերմունք է հայրենիքի հանդեպ, նրա պաշտպանությունը հայրենիքի պաշտպանություն է:
Մեզ համար մանկապաշտությունն ու հայրենապաշտությունը նույն երեւույթն են, երկուսն էլ առանձնահատուկ են մեր սրտում եւ գիտակցության մեջ՝ պահանջելով նվիրում, սեր ու ջանք: Երեխայի մեջ գալիքը տեսնելով՝ այն նույնացնում ենք երկրի ապագայի հետ եւ առավելագույն եռանդ ու պատվախնդրություն ներդնում ավելի բարեկեցիկ վաղվա օր ապահովելու գործում, օր, որն սկսվում է ներկայից եւ յուրաքանչյուրիցս պահանջում երեխայի իրավունքի գիտակցում եւ դրա պաշտպանություն, երեխայի հանդեպ հոգատարություն եւ պատասխանատվություն:
Երեխաների պաշտպանության հարցում պետք է լինի ոչ թե պատասխանատվության բաժանում, այլ մեկտեղում հասարակության բոլոր անդամների կողմից, որտեղ միակ շահը հենց բարեկեցիկ մանկությունն է, միակ շահառուն՝ երեխաները, իսկ վերջնարդյունքում՝ հայրենիքը: Կառուցելով բարեկեցիկ երկիր՝ ստեղծում ենք այն պայմանները, որոնցում արժանապատվորեն մեծանալու է հայրենիքի վաղվա պաշտպանը, վաղվա քաղաքացին, առաջընթացի վաղվա շարժիչ ուժը:
Վերստին շնորհավորելով Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք»:
Նմանատիպ նյութեր
1336 դիտում
13:16 08-03-2015
Կնոջ նկատմամբ վերաբերմունքը խորը արմատներ ունի. Գալուստ Սահակյան
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված