1353 դիտում
17:21 01-06-2015
Վերագործարկվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական կայքէջը
Վերագործարկվել է կուսակցության պաշտոնական կայքէջը ([url=http://www.bhk.am/]BHK. AM[/url])։
ԲՀԿ մամուլի ծառայության պատասխանատու Վահան Բաբայանի տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Պահպանելով հինը՝ մենք փորձել ենք կայքին տալ նոր մոտեցում՝ այն դարձնելով առավել ինտերակտիվ։ Կայքում դուք կարող եք գտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության,կուսակցության քաղաքական խորհրդի, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության, ԵրեւանիԲՀԿ ավագանու, ԲՀԿ երիտասարդների միության, ինչպես նաեւ մեր այլ ստորաբաժանումների գործունեության հետ կապված տեղեկատվություն։
Կայքը ունի նաեւ «ԲՀԿ հիմնադիր նախագահ» բաժինը, ուր ներառված է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքական եւ բարեգործական գործունեությունը։ Մենք աշխատել ենք կայքը վերակազմավորել այն սկզբունքով, որ ԲՀԿ ներկայացուցիչների՝ մամուլին տրված բոլոր հրապարակումները, բնականաբար, օրինականհղումներով, մեկտեղված լինեն կուսակցության պաշտոնական կայքէջի «Լուրեր» եւ «Տեսանյութեր» բաժիններում։
Կայքի գլխավոր էջից, համապատասխան հղումով, դուք կարող եք այցելել Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի պաշտոնականկայքէջ, որի լիիրավ անդամ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Նշեմ նաեւ, որ կայքը եռալեզու է, ինչը հնարավորություն կտա օտարալեզու մեր գործընկերներին օպերատիվ կերպով ծանոթանալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամենօրյա գործունեությանը»։
Նմանատիպ նյութեր
1027 դիտում
19:35 19-11-2022
Արցախի նախագահն ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական պատվիրակությանը
1778 դիտում
15:31 28-04-2018
ՀՀ ՖՆ պետական գնումների համակարգի պաշտոնական կայքէջը թարմացվել է
7991 դիտում
12:35 29-04-2018
ՀՀ ՖՆ պետական գնումների համակարգի պաշտոնական կայքէջը թարմացվել է
Այս բաժնից
568 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր
772 դիտում
17:37 18-10-2024
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարույթով կալանավորվել է Կոտայքի 50-ամյա բնակիչ