18187 դիտում
13:51 02-06-2015
Խորը այրվածքներ ստացած Հակոբ Հակոբյանի` Ճոյտի որդին հիվանդանոցից դուրս է եկել՝ հորեղբոր թաղմանը մասնակցելու համար. տեսանյութ
Աժ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի որդին՝ Արմեն Հակոբյանը, հիվանդանոցից դուրս է եկել, որպեսզի մասնակցի հորեղբոր թաղման արարողությանը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը:
Միաժամանակ նշեց, որ նա հիվանդանոց վերադառնալու անհրաժեշտություն ունի, քանի որ այրվածքները խորն են:
Երեկ տեղեկացրել էինք, որ հիվանդանոցում մահացել է Հակոբ Հակոբյանի եղբայրը՝ 50-ամյա Արմեն Հակոբյանը: Տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/26/54212/]հայտնել էր[/url], որ պայթյունը տեղի էր ունեցել մայիսի 26-ին՝ Զվարթնոց գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում, որը պատկանում է Հակոբ Հակոբյանին: Պայթյունի հետևանքով ծանր վնասվածքներ էին ստացել Հ. Հակոբյանի եղբայրը՝ 50-ամյա Արմեն Հակոբյանը, Հ. Հակոբյանի որդին՝ 30-ամյա Արմեն Հակոբյանը և 21-ամյա Արթուր Գասպարյանը: Վերջին երկուսի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7197 դիտում
15:25 06-06-2015
Հորեղբոր հուղարկավորությունից հետո Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի որդին տեխափոխվել է հիվանդանոց
Այս բաժնից
625 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
919 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
664 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով