211652_close_icon
views-count1554 դիտում article-date 10:23 03-06-2015

Էրեբունի վարչական շրջանում բնակիչները էլեկտրաէներգիան սպառում են առանց պայմանագրի և «լույսի փողը» միայն կանխիկով են վճարում ինչ-որ անհատի. ՀԺ

««Պարզվում է՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Այգեգործական թաղամասի բնակիչները էլէներգիան սպառում են առանց պայմանագրի և «լույսի փողը» միայն կանխիկով են վճարում ինչ-որ անհատի: Թե քանի նման դեպք կա Հայաստանի տարածքում, քանի ձեռնարկություն է իր սպառած էլէներգիայի դիմաց կանխիկով՝առանց գրավոր արձանագրման վճարում, դժվար է ասել: Այդ հարցի պատասխանը կարող են տալ միայն իրավապահները՝ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ միասին: Սակայն ողջ խնդիրն այն է, որ «չգրանցված» գնորդների կողմից էլէներգիա սպառելու պատմության մասին իրավապահները վաղուց տեղեկացված են, սակայն նշանակություն չեն տվել խնդրին: Այսինքն՝ բոլորը գիտեն, թե ինչպես է «կորում» հոսանքը, բայց չնկատելու են տալիս»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր